Обязательно
Անուն, ազգանուն
Դպրոց
Արևմտյան դպրոց-պարտեզԱրևելյան դպրոց-պարտեզՀյուսիսային դպրոց-պարտեզՀարավային դպրոց-պարտեզ
Դասարան
Էլեկտրոնային հասցե
1-10-րդ առաջադրանքները կատարելիս նշի՛ր ճիշտ պատասխանը
1. Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 5 է, միավորը՝ 2, իսկ մյուս բոլոր թվանշանները 7:
1) 77522) 77253) 52774) 2757
2․ Գտի՛ր 8737 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:
1) 32) 363) 74) 736
3. Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 4-ին: 1) 4, 8, 24, 702) 24, 30, 48, 6403) 32, 48, 72, 2404) 2, 4, 16, 31
4. Քանի՞ րոպե է 2/3 ժամը:
1) 302) 403) 904) 20
5. Գտի՛ր 5սմ կողմով հավասարակողմ եռանկյան պարագիծը:
1) 18սմ2) 15սմ3) 12սմ4) 3սմ
6. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 2-ով:
1) Կմեծանա 2-ով2) Կփոքրանա 2-ով3) Կմեծանա 2 անգամ4) Կփոքրանա 2 անգամ
7. Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 12մ 43սմ > 12մ 4*սմ։
1) 22) 33) 44) 6
8. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 14000 գրամը կիլոգրամով:
1) 14կգ2) 14000000կգ3) 140կգ4) 10կգ
9. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
1) 340, 330, 200, 1102) 460, 350, 500, 4003) 120, 255, 340, 6004) 800, 700, 455, 900
10. Արկղում կար 150 միատեսակ գնդակ։ Արկղից գնդակների 4/5 մասը հանեցին։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։
1) 302) 603) 1504) 115
11-15-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանը գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում
11. Տուփում կա 6 կանաչ, 12 դեղին և 2 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կարմիր է։
12. Հաշվի´ր ամենամեծ եռանիշ թվի և ամենափոքր երկնիշ թվերի գումարը:
13. Հաշվի´ր 11 • (270 − 490 : 7) – 200 արտահայտության արժեքը:
14. Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 125, 225, 325, 425, …
15. Գրի՛ր 5-ի բաժանվող ամենամեծ եռանիշ զույգ թիվը։
16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը ներկայացրու՛ առաջադրանքներից հետո նշված տեղում
16. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 240մ է, որը 40մ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:
17. Արամը 13 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 10 տարի հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Արամից: